Տիգրան Աբրահամյան. Հետաքրքրական է, որ ադրբեջանցի զինծառայողները նույն տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ ավագ լեյտենատնտի մոլորվելու վերաբերյալ ՊՆ տարածած տեղեկատվությանը, գրում է.
«Երեկ առավոտյան անդրադարձել էի շուրջ 40 օր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծին անհետ կորած 2 հայ զինծառայողների ճակատագրին, որից մի քանի ժամ անց, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց ևս մեկ զինծառայողի անհետանալու փաստի մասին:
Ըստ նախնական տեղեկությունների, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում:
Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Ավագ լեյտենանտը մոլորվել է, նախնական տեղեկություններով հայտնվել ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
- Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին. Տիգրան Աբրահամյան