Իսպանիայում 13 ինքնավարությունների տարածքներ աղետի գոտի են հայտարարել
Իսպանիայի կառավարությունը աղետի գոտի է հայտարարել տասներեք ինքնավար համայնքներում, որոնք տուժել են անտառային հրդեհներից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ամենից շատ տուժել է Ավիլան (Կաստիլիա և Լեոն), որտեղ այրվել է 22 հազար հեկտար տարածք:
«Միայն տասներեք ինքնավարություն օգնություն կստանան տեղի ունեցած հրդեհների հետևանքով»,- նախարարների խորհրդի նիստից հետո բացատրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տարածքային քաղաքականության նախարար Իզաբել Ռոդրիգեսը:
Օգնությունը տրամադրվելու է ենթակառուցվածքներին, բնակարաններին, գույքին, արդյունաբերությանը, գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասների փոխհատուցմանը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Աղետի գոտի ճանաչելը ենթադրում է նաև պետական երաշխիքների, հարկերի արտոնությունների և փոխհատուցման դիմաց վարկեր հատկացնելու հնարավորություն:
Իսպանիայում ամեն ամառ հրդեհներ են լինում: Այս տարի նրանց թիվը կրկնապատկվել է 2020 թվականի համեմատ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում կրկին բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է ուղղաթիռ
- Արդեն մեկ շաբաթ է Արցախի անտառներում բռնկված հրդեհը չի մարում
- Հունաստանը ՌԴ-ից օգնություն է խնդրել հրդեհների մարման համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում