Հայաստանում արտադրողականության շատ վատ ցուցանիշ ունենք և ջրի 60 % կորուստ. Փաշինյան
«ՀՀ-ում արտադրաղականությունը կազմում է 6.8 դոլար, այսինքը՝ միջինացված մեկ աշխատողը մեկ ժամում ստեղծում է այդքան համախառն ներքին արդյունք»,-կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Այն համարելով շատ վատ ցուցանիշ՝ նա նշեց, որ ՌԴ-ում այդ նույն ցուցանիշը կազմում է 11.7 դոլար, Եվրամիության միջին ցուցանիշը 42.7 ԱՄՆ դոլար է և կան ԵՄ երկրենր, որոնց արտադրողականության ցուցանիշն ավել է 100 դոլարից:
Ըստ Փաշինյանի՝ այն ի ցույց է դնում տնտեսության մեջ մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը շատ ավելի ցածր է՝ ժամում 3 դոլար, այն դեպքում, երբ այն մեծ տեղ է զբաղեցնում ՀՆԱ-ում:
Կառավարության ղեկավարն այդ ցածր արժեքով բացատրեց գյուղացիների այն պնդումը, որ առավոտից երեկո աշխատում են, բայց իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում:
Ըստ Փաշինյանի, դրա պատճառն աշխատանքի արտադրողականության չափազանց ցածր լինելն է:
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար պետք է լուրջ բարեփոխումներ անել, դրանցից մեկը հողային ռեֆորմն է, որը դժվար է լինելու իրականացնել:
Նա հայտնեց, որ այսօր միավոր հողի մշակման վրա շատ մարդիկ են ներգրավված և ստացված արդյունքը շատ քիչ է, իսկ դրա պատճառը հողերի կտրտվածությունն է, որը կարգավորելու համար կառավարությունը լուծումներ է նախատեսել:
Նիկոլ Փաշինյանն ակնարկում է հողատարածքների խոշորացման տարբերակը, սակայն պարզ չէ թե գյուղացու սեփականություն համարվող հողերն ինչ մեխանիզմով են ստիպելու միավորել:
Կառավարության ղեկավարը նաև հայտնեց, որ Հայաստանում ջրի 60 % կորուստ կա:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելը միայն իշխանության խնդիրը չէ
- Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Արծվիկ Մինասյան. Այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան