Գյուղատնտեսը՝ Փաշինյանին. Մի քանի հատ թվե՞մ՝ ինչեր ենք կորցրել
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյնաի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, թե «որ ասում եք տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրումներ են արվել», գրել է.
«Մի քանի հատ թվե՞մ ինչեր ենք կորցրել, ինչ ներդրումներ են եղել, հենց հանձնված տարածքներում։
Իմ 11 տարվա ստեղծածը` մի քանի հարյուր հազար դոլար։
Լաչինի միջանցքը ՀԷԿ֊երը 12+ միլիոն դոլար։
Մեծ Թաղերի գինու գործարանը, իր այգիներով 40 միլիոն դոլար։
Թալիշում ձկնաբուծարան, մոտ 10 միլիոն դոլար։
«Կատարո» գինու գործարանը, չգիտեմ քանի միլիոն դոլար։
Կաշենի հանքը` 10+ միլիոն դոլար։
24 միլիոն դոլար, ճանապարհների համար։
Ասե՞մ՝ քանի նռան այգի հիմնվեց մնացին թուրքերին։
Հա Արաքսավանի պահածոների գործարանը։
Ցորենի արտերից խոսե՞մ։
Հա ու էս ամենը էն 7 շրջանների մեջ չէին է, հենց Արցախի սահմանների մեջ էր»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը
- Կարեն Վրթանեսյանը՝ առանց Արցախի ՀԷԿ-երի ու ԱԷԿ-ի մնալու մասին
- Այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել. Արշակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան