Հոկտեմբերի 1-ից ուսուցիչներն ու դասախոսները երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն
«Այս պահին դասապրոցեսն առկա լինելու մասին որոշում ունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ քովիդը ձգվեց շատ ավելի երկար, քան ի սկզբանե ակնկալում էին։
«Բայց, միանշանակ, մենք առաջնորդվում ենք մարդկանց առողջության պահպանման առաջնահերթությամբ: Այս պահին մենք կսկսենք դասապրոցեսը նորմալ պայմաններով՝ պահպանելով համաճարակային կանոնները, դրանք վերաբերում են դիմակներին»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական կազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ ինչ-որ հակացուցումներ:
Ըստ նրա, այս բոլոր միջոցառումները պետք է օգնեն, որպեսզի չխաթարեն ամենօրյա դասապրոցեսն ու քովիդյան պայմաններում ապահովեն երեխաների կրթության իրավունքը:
Հարցին՝ ինչո՞ւ անվճար չսարքեցին թեստավորումը, նախարարը պատասխանեց. «Հանրային շահը գերակայելով՝ կառավարությունը հոգացել է պատվաստման ամբողջական ծախսերը և քաղաքացիներն առանց որևէ կոպեկ վճարելու կարող են պատվաստվել»:
Նա հայտնեց, որ 250 հազար պատվաստված քաղաքացիների շրջանում որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցել, եղել է ժամանակավոր ջերմություն, թեթևակի արտահայտումներ, որոնք նորմալ են, կանխատեսելի:
«Դելտա շտամի հետ կապված պատվաստված անձանց շրջանում ունենք որոշակի վարակելիության դեպքեր, դրանք մի քանի տասնյակ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, նկատվում է, որ դելտա շտամի վարակման առումով պատվաստանյութերի արդյունավետությունը մի փոքր նվազել է, բայց այն շարունակում է մնալ շատ արդյունավետ՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կանխելու նպատակով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյան. Հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է
- Անահիտ Ավանեսյան. Նոր բռնկումների վտանգն առկա է
- Կրթական հաստատությունների ներկայացուցիչներին կառավարությունը կպարտադրի ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան