ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրեցին
Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներն այսօր ի նշան բողոքի ակցիա իրականացրեցին։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, լրագրողներն իրենց համար նախատեսված օթյակում բողոքի ձայն բարձրացեցին ԱԺ տարածքում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ։
Ակցիայի ընթացքում արագ օթյակ մտան պետական ծառայության աշխատակիցները՝ փորձելով խոչընդոտել լրագրողների ակցիան։
Ու քանի որ օթյակից չէր լսվում լրագրողների ձայնը, նախկին լրագրող, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացել է նրանց մոտ։
«Եղա նրանց մոտ, արձանագրեցի պահանջները՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ տեղաշարժի սահմանափակումները վերացնելու օրակարգով: ՊՊԾ-ին հորդորում եմ շարունակել պահպանել զգոնությունը և չխոչընդոտել լրագրողների աշխատանքին, նաև ակցիային»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։
Լուսանկարներն արել են ընդդիմադիր պատգամավորներն ու հրապարակել ֆեյսբուքյան իրենց էջերում։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին
- Շուշան Դոյդոյանը՝ ԱԺ նախագահին. Կանգ առեք
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
- Շուշան Դոյդոյան. Լրագրողների աշխատանքի խոչընդոտներն անօրինական են կիրառվել Ազգային ժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան