Արթուր Վանեցյան. Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
«Խայտառակություն, խայտառակ պահվածք, որն արտացոլում է այն իրավիճակը, որը տիրում է մեր երկրում»,- այսպես որակեց ԱԺ-ում տեղի ունեցածն ու պետական ծառայության աշխատակիցների պահվածքը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա դժվարացավ այդ աշխատակիցներին մարդ կոչել։
«Չգիտեմ, դրանց մարդ կոչելու իրավունք էլ չկա»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը տեղի ունեցածը գնահատում է խոսքի, մտքի ազատության նկատմամբ բռնություն։
«Ամբողջ պատասխանատվությունն այս իրավիճակի կրում են իշխանությունները։ Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, նրա ուղիղ հրահանգով սկսվեց այս իրավիճակը։ Երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցեց, ասեց՝ անթույլատրելի է նման վարքագիծը պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ, Փաշինյանն ասաց՝ կարծում է, շատ մեղմ են արձագանքել և պետք էր ավելի կոպիտ արձագանք, և մեկ հրահանգով հարձակում սկսեց մեր երիտասարդ պատգամավորի նկատմամբ, ով որևէ սխալ բան չէր ասել»,- ասաց Վանեցյանը։
Նա նկատեց, պարզվում է, Փաշինյանի համար ամենամեծ վիրավորանքը «կապիտուլյանտ» բառն է։
«Գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրող մարդը եթե կապիտուլյանտ չի, ի՞նչ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր պատգամավոր գործում է իր ոճով, Աննա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է և նա չի գործում անկախ։
Վանեցյանը հայտնեց, որ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել, այս իշխանությունները տապալել են երկրի անվտանգային համակարգը, կոտրել են ազգի հաղթանակած ոգին, ուշ թե շուտ պատասխան են տալու։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ԱԺ-ում կատարվածի վերաբերյալ արդեն իսկ ահազանգ է եղել ոստիկանություն, ներկայացվել է հաղորդում։
«Կարծում եմ, որ ոստիկանությունն ու քննչական մարմինները կիրականացնեն իրենց լիազարությունները»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան