ՊՊԾ պետը թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել. Արծվիկ Մինասյան
«Պատռվել է վերնաշապիկը, հարված եմ ստացել ճակատից, ոտքերից: Սրանք բոլորը վկայություն է այն մասին, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ Պետական պահպանության ծառայության պետը և մի շարք աշխատակիցներ էին մասնակցել միջադեպին:
«Պետական պահպանության ծառայության պետը, կարծում եմ, թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել ոչ միայն ցուցումներ տալով, այլ նաև անմիջականորեն ներգրավելով անհամաչափ ուժի կիրառմանը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իրավական ընթացք կտան այս միջադեպին:
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Մկրտչյանը վնասվածքներ է ստացել վզի, ձեռքերի ու ոտքերի հատվածներում
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց