Հայրենիքի կապիտուլյացիան ստորագրած մարդուն ասել են և միշտ պետք է ասեն կապիտուլյանտ․ Արտակ Զաքարյան
«Աննա Մկրտչանի պես ևս երկու պատգամավոր և խորհրդարանի կապիտուլյանտական մեծամասնությունը կինքնահրկիզվի»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը։
«Հաջորդ անգամ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները բերեք դահլիճ, որպեսզի ընդդիմադիր աղջկան դուրս հրավիրեն՝ ճշմարտությունը և իր ընտրողների ձայնը բարձրացնելու համար։
Եթե ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը չկարողանա հարցը լուծել, լրագրողների օթյակից դիպուկահարներով կրակ բացեք Աննա Մկրտչյանի վրա։
Եթե դա էլ չօգնի, հակահետևակային ականներով ականապատեք դահլիճի մուտքի դռներից մինչև Աննա Մկրտչյանի աթոռը տանող ուղիները։
Եթե դա էլ չօգնեց՝ ուրեմն հանգիստ նստեք տեղներդ և ընդունեք, որ Հայրենիքի կապիտուլյացիան ստորագրած մարդուն ասել են և միշտ պետք է ասեն ԿԱ ՊԻ ՏՈւ ԼՅԱ՛ՆՏ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել
- ՊՊԾ պետը թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել. Արծվիկ Մինասյան
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան