Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան. Գեղամ Մանուկյան
«Ծրագիրը ոչ մի կապ չունի մեզ հետ, 2019 թվականի ծրագրի նման թղթի վրա մի բան է գրված՝ կյանքում այլ բան է արվում»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և տեղեկացրեց, որ բոլոր դեպքերում խմբակցությունը որոշել է մասնակցել նիստին, որպեսզի քողազերծի ամենը:
Հիշեցնելով, որ կառավարության ջատագովներից մեկը՝ Սամվել Բաբայանը, 2020 թվականի նոյեմբերի 10-ին գրել էր, որ շտապել էր կառավարություն, որպեսզի փորձի կանխել ազգային աղետը և խաթարի դավաճանական գործընթացը՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Մենք նախորդ ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք, որ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բաց այս ծրագրի քննարկմանը կմասնակցենք»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների շարքերից կրկին բարձրաձայն պատասխաններ հնչեցնողներ եղան, որոնց սաստեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Արծվիկ Մինասյան. Այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան