«Թալիբան» շարժումը օգոստոսի 31-ից հետո կարգելի Քաբուլից տարհանումը
«Թալիբան» արմատական շարժումը օգոստոսի 31-ից հետո թույլ չի տա մարդկանց լքել Քաբուլը: Այդ մասին Աֆղանստանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, հաղորդում է РЕН ТВ-ն։
«Մենք թույլ չենք տա տարհանման գործողություններ իրականացնել օգոստոսի 31-ից հետո»,- ասել է նա:
Մուջահիդը նաև ընդգծել է, որ օդանավակայան տանող ճանապարհը փակվել է: Օդային նավահանգստում թույլատրվում է միայն օտարերկրյա քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական ահաբեկչական շարժումը օգոստոսի 15 -ին հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի ողջ տարածքը: Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել և լքել երկիրը: Արևմտյան երկրները փորձում են տարհանել իրենց քաղաքացիներին և դիվանագետներին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը «Թալիբանի» խնդրանքով վերսկսել է վառելիքի մատակարարումը Աֆղանստանին
- «Թալիբան» շարժման առաջնորդը ժամանել է Քաբուլ կառավարության կազմի վերաբերյալ բանակցությունների
- Թալիբաններն առաջիկա շաբաթներին Աֆղանստանի կառավարման նոր համակարգ են ներկայացնելու
- Էրդողան․ Թուրքիան պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում
- Թալիբանը նախին կառավարության անդամներին տեղեր կառաջարկի կառավարությունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան