Կիևի վարչակազմի մոտ ուկրաինական դրոշով պատվանդանի վրա ներկ են լցրել
Անհայտ տղամարդը, շքերթի ավարտից հետո, որը համընկել է Ուկրաինայի անկախության 30-ամյակի հետ, կարմիր ներկ է լցրել Կիևի պետական վարչակազմի մոտ գտնվող սանդուղքի վրա, ինչպես նաև Ուկրաինայի դրոշով պատվանդանին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինան օգոստոսի 24-ին նշում է անկախության 30-ամյակը:
Այս առիթով լայնամասշտաբ զորահանդես է անցկացվել ցամաքում և ջրի վրա:
Միջոցառումներին ներկա էին ավելի քան չորս հազար ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև չորս տասնյակ երկրների ներկայացուցիչներ: ՆԱՏՕ -ի ավիացիան ևս մասնակցել է շքերթին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա