ՀՀ-ում խոսք չի կարող գնալ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման մասին․ ՊԶՄԿ
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը (ՊԶՄԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական ուղղորդմամբ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով Ազգային ժողովի դահլիճում Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կատարած գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ավելին, տեղի ունեցածը ոչ միայն հանցագործություն էր, այլեւ պառլամենտարիզմի բացահայտ ոտնահարում և հայ հասարակության մեջ ընդունված բարոյականության կանոնների առերևույթ խախտում։
Երեք ամսից ավելի թշնամու կողմից օկուպացված պետությունում զինվորական համազգեստ կրող ուժային կառույցի աշխատակիցները Հայաստանի սուվերեն տարածքից թշնամուն դուրս շպրտելու փոխարեն Ազգային ժողովից ուժի կիրառմամբ հեռացնում են կին պատգամավորի՝ զուգահեռաբար ուժ գործադրելով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
Առավել զարհուրելի էր, որ նշված հանցագործության և պառլամենտարիզմի խարխլման հերթական դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ուղղակի քաջալերեց Պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործած հանրորեն վտանգավոր արարքները։
Այսքանից հետո Հայաստանի Հանրապետությունում խոսք չի կարող գնալ իրավունքի գերակայության, ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի կապիտուլյացիան ստորագրած մարդուն ասել են և միշտ պետք է ասեն կապիտուլյանտ․ Արտակ Զաքարյան
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- ՊՊԾ պետը թույլ է տվել օրենքի խախտում, հանցագործություն է կատարել. Արծվիկ Մինասյան
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները