«ՀՀ-ում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ ՔՊ-ն է Փաշինյանի գլխավորությամբ». հայտարարություն
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ.
«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ:
Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ:
Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- Խիստ դատապարտելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը․ ՄԻՊ
- ՀՀ-ում խոսք չի կարող գնալ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման մասին․ ՊԶՄԿ
- Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կապիկությանը. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
- ժողովրդավարություն ասելով նկատի ունեք լրագրողներից ձեր պանիկ փախուստը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Եթե տեսնեք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, դա խուլիգանական վարքագիծ է. Վարդևանյան
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները