ՔՊ-ական պատգամավորի դեմ Վանեցյանի հայցը կքննի դատավոր Մուրադ Հովակիմյանը
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելիքոնյանի դեմ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ներկայացրած հայցադիմումի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից։
Հիշեցնենք, որ Վանեցյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Գագիկ Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։