Տոկիոյում պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայացնի Ստասիկ Նազարյանը
Դեռևս չեն լռել Տոկիոյում անցկացված ամառային օլիմպիական 32-րդ խաղերի արձագանքները, իսկ ահա այսօր Ճապոնիայի նույն՝ ազգային մարզադաշտում տեղի կունենա պարաօլիմպիկ խաղերի բացման արարողությունը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի շուրջ 4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:
Հայաստանը ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում:
Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում համանուն մարզահանդեսին: Վերջինը եղել է 2018թ. Փհենչհանում կայացած ձմեռային խաղերը: Պարադահուկային արագավազքում, 36 մրցակիցների պայքարում, ճանաչվել է 31-րդը:
Հայաստանը առաջին անգամ պարալիմպիկ խաղերին մարզիկ գործուղել է 1996թ-ի՝ ամառային և 1998թ-ի՝ ձմեռային մարզահանդեսներին: