«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Վերջինիս ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր: Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն: Այս մասին են հայտնում ՄԻՊ աշխատակազմից։
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարան ուղղված գրությամբ բարձրացվեն են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Մորը կարմիր բերետավորներից պաշտպանելու համար երիտասարդի դեմ քրգործ են հարուցել. «Ֆիզգոռոդոկի» բնակիչ
- «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
- Բողոքի ակցիայի վայր «Ֆիզգարադոկ»-ից երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ՄԻՊ արագ արձագանքման խումբ է այցելել
- ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում են՝ «Ֆիզգարադոկ»-ից քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ
- «Ֆիզգոռոդոկ» թաղամասից քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Ո՞նց կարող է այդ կոմիկը քաղաքագլուխ լինի, թող գնա ինչ-որ ծամածռություններ անի. «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին