Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիան
Ռուս զբոսաշրջիկը, ով հանգիստն անցկացրել է Հայաստանում, նշել է մեր երկիր այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիայի մասին: Այս մասին գրում է «Լենտա» գործակալությունը՝ վկայակոչելով իր բլոգում տպավորություններով կիսվող զբոսաշրջիկին։
Առաջին հերթին վերջինիս գրավել է հյուրասիրությունը: Նրա խոսքով՝ տեղի բնակիչներն զբոսնող այցելուներին անվճար սուրճ կհյուրասիրեն և կառաջարկեն հասցնել ցանկացածդ տեսարժան վայրը: Համեմատության համար վերջինս նշում է, որ Թուրքիայում հակառակն է. ռուսներին դիտարկում են որպես «փողի տոպրակ» և կարծում են, որ անվճար ինչ-որ հարցում օգնության մասին խոսք լինել չի կարող:
Հաջորդիվ ռուս զբոսաշրջիկին գրավել են մրգերի, բանջարեղենի «հեքիաթային» ցածր գները շուկաներում, մինչդեռ Թուրքիայում գները տարբեր են տեղացիների և զբոսաշրջիկների համար:
Բացի այդ, տղամարդն ընդգծել է «կպչունության բացակայությունը», այսինքն՝ ոչ ոք չի փորձում հանգստացողներին ինչ-որ անպետք իրեր վաճառել, ինչպես դա անում են թուրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Սոչիում շարունակվում են լեռներում անհետացած զբոսաշրջիկի որոնումները
- Աբխազիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել