Կարատեիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայում նվաճել է բրոնզե մեդալ
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվել է Եվրոպայի կարատեի 48-րդ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, 45 երկրների 996 մարզիկ-մարզուհիների թվում էին Հայաստանի 13 ներկայացուցիչներ:
Մասնակիցները ներկայացրել են տարիքային երեք խումբ՝ պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանն ասել է, որ Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես է եկել մինչև 17 տարեկանների պայքարի մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանը / 76 կգ /: Երևանցին անցկացրել է հինգ մենամարտ, տոնել չորս տպավորիչ հաղթանակ, պարտվել միայն կիսաեզրափակիչում։ Նա գրավել է երրորդ տեղը և պարգևատրվելց բրոնզե մեդալով: