24.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 23-ին կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 226 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1148 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5916 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
- 21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի
- 19.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 դեպք, մահացել է 13 քաղաքացի
- 18.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 504 դեպք, մահացել է 4 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին