Հալեպահայ լուսանկարիչն արժանացել է «Սանա» գործակալության մրցանակին
Սիրիայի պատերազմի ամենաթեժ փուլերում մեծ քաջությամբ աչքի ընկած հալեպահայ լուսանկարիչ Ճօրճ Ուրֆալեանն արժանացել է մրցանակի: «Արևելքը» գրում է, որ նա հաղթել է սիրիական «Սանա» գործակալության կազմակերպած մրցույթում անցած ամիս Հալեպում «Շէյխ նաժժար» շրջանում բռնկված հրդեհները լուսաբանելու համար:
Ճօրճ Ուրֆալեանը ծնվել է 1986 թվականին Հալեպում: Նա իր քաջությամբ և հնարամտությամբ կարողացել է հայտնվել պատերազմի ամենաթեժ ճակատներում ու լուսանկարներ ամեն ինչ, վավերագրել Սիրիայի պատերազմի ամենածանր դրվագները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները