Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
«Այս պահին դիահերձարաններում պահվում են զոհված զիվորների մարմիններ»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ չի կարող այս պահին ասել, թե քանի մարմին է պահվում:
«Մենք ունեինք որոշակի մասնունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում բացահայտել: Մենք պայմանավորվեցինք մեր հոլանդացի գործընկերների հետ և արդեն իսկ այդ փորձանմուշները գտնվում են Հոլանդիայում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, մոտավորապես 50 մասունքից չի ստացվում ԴՆԹ անջատել ու ստանալ որոշակի արդյունք. «Մոտ 50 մասունք արդեն իսկ Հոլանդիայում անցնում են ավելի բարդ փորձաքննությունների ընթացք»:
Ա. Ավանեսյանի խոսքով, դեռ ունեն մարմիններ, մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում հաստատել պատասխանները:
«Մինչև այս պահը 20-ից ավելի դեպքերում ստացել ենք նույն պատասխանները»,- ասաց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ. Նիկոլ Փաշինյան
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- ԴՆԹ-ի սարքի գնման գինն ու շուկայական գինն իրար չեն համապատասխանում. Սոֆյա Հովսեփյան
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան