24.08.2021. Դիրքային հատվածում հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի Ջաբրայիլ շրջանում: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հարակից հրապարակումներ`
- 21.08.2021. «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է 2 զինծառայողի աճյուն
- 20.08.2021. Զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
- Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն․ ԱԻՊԾ
- 18.08.21- Ջրականի շրջանում հայտնաբերել են 6 աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն
- Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կլինեն Մատաղիս-Թալիշ ուղղություններում