Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
«Պատիվ ունեմ» խմբակցության Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյան, որն այսօրվա Աժ ծեծկռտուքի ներկաներից էր, իր ֆեյսբուքյան Էջում գրել է.
«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած աննախադեպ սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանն էին։
Առաջինը հարձակման ազդանշան տվեց, իսկ մյուսը՝ թուրքին հատուկ օպերացիա իրականացրեց՝ առևանգելով մեր գործընկեր Աննա Մկրտչյանին։
Ի դեպ, պետական պահպանության մի շարք աշխատակիցներ իրենց հնարավորինս զուսպ ու կոռեկտ էին դրսևորում՝ ակնհայտ էր, որ նրանցից ոմանք իրենց ակնհայտ վատ էին զգում։
Բայց կային դեմքեր, որոնք իրենց պետի անմիջական հրահանգով ծառայողին ու հայ տղուն ոչ հարիր գործընթացի մեջ մտան։
Չմարսվող այս տհաճ գործողությունը, ցավոք, հետին պլան մղեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնման թեման, որի վերաբերյալ հարցադրում էի արել։
Հայաստանում և Արցախում ապրող որևէ մարդ այս իշխանության ներկայության պայմաններում չի կարող ունենալ երաշխիք, որ սրանք՝ պատերազմի սպառնալիքի ներքո կամ «հիմնավորմամբ», նոր տարածքներ չեն հանձնի։
ՀԳ. Բնականաբար չեմ անդրադառնա ինձ՝ դասակի կազմով քաշքշող համազգեստավոր անձանց, որովհետև սա նոյեմբերի 9-ից հետո, տարբեր «զորատեսակների» հետ ակտիվ դիմակայման ոչ եզակի դեպք էր։
Համազգեստ, ուսադիր կրող մարդը պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին, այլ ոչ թե նեղ խմբակի»։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան