«Քաղբանտարկյալներ»՝ ԱԺ-ում
Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր երեք «քացբանտարկյալ» կա։ «Հայաստան» խմբակցության աթոռներից երեքի վրա տեղադրված էր «քաղբանտարկյալ» գրությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր այս ուժի երեք պատգամավորներ՝ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը անազատության մեջ են ու չեն կարողանում մասնակցել խորհրդարանի նիստերին։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը, որ կալանքից ազատվել էր գրավի դիմաց, երեկ վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց։ Նա իր ոտքով գնաց «Վարդաշենք» ՔԿՀ։
Այսօր ԱԺ-ում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին և խստորեն դատապարտեց ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնճանշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը:
«Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցություն ենք հայտնում ապօրինի անազատության մեջ գտնվող մեր բոլոր գործընկերներին ու Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունն ու առաջարկում բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, պահաջնում ենք Ազգային ժողով գա գլխավոր դատախազն ու բացատրություն տա»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին. Սեյրան Օհանյան
- Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից. «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»
- Դատախազությունն ամեն գնով ուզում է Չարչյանին ազատությունից զրկել․ Փաստաբան
- Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա․ Արմեն Չարչյան
- Մխիթար Զաքարյանի գործն ուղարկվել է դատախազին
- Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Մխիթար Զաքարյանի պաշտպանը հրապարակել է դատավորի հերթական «գլուխգործոցը»
- Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան