Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը և ռուսական «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական է հրավիրվել «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արշակ Կորյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Իշխան Գելոյան «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով)՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը: