ՊԵԿ. Ազգային օպերատորը պատրաստ է իրականացնել դրոշմավորում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրել է համապատասխան համակարգեր և պատրաստ է իրականացնել դրոշմավորումը հետևյալ ապրանքախմբերի մասով.
.թեթև արդյունաբերության ապրանքներ (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշում),
. օծանելիք և հարդաջուր (ԵՏՀ Խորհրդի «Նույնացման միջոցներով օծանելիքի և հարդաջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշում),
. անվադողեր (ԵՏՀ Խորհրդի «Ռետինե անվադողերի և անվադողերի դրոշմավորում սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշում),
. ֆոտոխցիկներ, լուսարձակող լամպեր (ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով ֆոտոխցիկների, լուսարձակող լամպերի, դրոշմավորում սահմանելու մասին (բացի կինոխցիկներից)» 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 130 որոշում)։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում