Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս. Ղազինյան
«Այսօր Ազգային ժողովում բանախոսն իր խոսքում երկու անգամ վիրավորեց բանակի գեներալ-գնդապետին, «Հայաստան» խմբակցության ղեկավարին, Արցախի հերոսին՝ որակելով դավաճանություն, դիմելով վիրավորական ոճով»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը:
Նա հիշեցրեց, թե ինչ հայտարարությունից հետո է Ս. Օհանյանը շիշ նետել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ.
«Ասվեց հետևյալը՝ «բոլոր նախարարների օրոք, երբ մարդիկ փողով բանակից ազատվել են, դավաճան են»: Դավաճան կարելի է որակել այդ փողով ազատվողին, զինկոմիսարիատին, ով այդ գործարքն իրականացրել է: Բոլոր նախարարներին որակել դավաճան միայն նրա համար, որ իրենց ենթակայության ներքո մի ամբողջ մեծ համակարգում եղել են դատապարտելի, արատավոր երևույթներ,… Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս, քանի որ ոչ մեկդ այս դահլիճում չեք կարող երաշխավորել, որ հիմա նման բան չկա:
Դա ուղղված էր նախկին ու ներկա պաշտպանության բոլոր նախարարների արժանապատվության պաշտպանությանը»:
Պատգամավորը նշեց, որ մարդկայնորեն հասկանում է պարոն գերենալի պոռթկումը, զինվորականի, ով իր կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը. «Նման ձև պիտակավորել և վերջում էլ արա-ով դիմել՝ այդ պարագայում էմոցիոնալ պոռթկում տեղի ունեցավ, ինչը տեսանք, թե ինչի վերածվեց՝ օդում շշեր էին պտտվում, մեկը մեկին հարվածում և այլն:
Անձնավորված չէ, անձնական որևէ խնդիր չենք ունեցել որևէ մեկի հետ, եղել է քաղաքական գաղափարների էմոցիոնալ բախում, որն անթույլատրելի է»:
Արթուր Ղազինյանն ասաց, որ բռնությունը որպես քաղաքական զենք երբեք չեն օգտագործում, նույնիսկ Փրկության շարժման ժամանակ, երբ դրսում էին գտնվում, բռնության որևէ գործողություն ոչ միայն թույլ չեն տվել, նաև իրենք են փորձել կանխել:
«Գործը բռունցքներին հասցնելն անընդունելի է»,- ասաց ընդդիմադիր պատվամավորը:
Խոսելով կառավարության ներկայացրած ծրագրի մասին, Արթուր Ղազինյանի գնահատմամբ, չի արտացոլում այն, ինչ իրականում կա:
«Ծրագիրը մեկ նպատակ ունի՝ փակել ամենը, ինչ տեղի է ունեցել, գնալ առաջ:
Բայց պետք է մի բան հասկանալ՝ կան անպատասխան հարցեր, իրականում լրջագույն խնդիրներ: Մեր պետության գլխին եկել է պատմական մասշտաբի ողբերգություն, լրջորեն տարածված է այն տեսակետը, որ եղել է պետական դավաճանություն: Մինչև գնահատական չտրվի այն ամենին, ինչ եղել է՝ քաղաքական, իրավական, քրեաիրավական, հնարավոր չի լինելու գնալ առաջ, անցնել: Չի կարող մոռացվի այն, ինչ եղել է»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- Համակարգված կոռուպցիան ծաղկում է, երբ օրենսդիր և գործադիր իշխանությունները գործում են ձեռք ձեռքի տված. Իշխան Զաքարյան
- Պատերազմին մեր ունեցած զոհերի թվի հետ կապված ճշտումներ արեք ու հրապարակեք. Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- Ղազինյան. Ալիևին իշխանությունների նոր արձագանք չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան