Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձևավորվել են խմբեր, որոնք ամեն րոպե պատրաստ են ուղղակի փողոցային կռվի»,- մեկնաբանելով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների վրա իշխանական պատգամավորների հարձակումները՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
Նրա կարծիքով, իշխանության նման պահվածքը պայմանավորված է ելույթ ունեցողների նկատմամբ վրեժ լուծելու ցանկությամբ և սուր քննադատություն չեն ուզում դահլիճում հնչի:
Գեղամ Մանուկյանը իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ իրենք նկատել են, թե ինչպես Փաշինյանի կողմից կոնկրետ պատգամավորների դերաբաշխում է տեղի ունեցել, որոնք էլ հարձակվել են ընդդիմադիրների վրա:
Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այնպիս կենսագրություն ունեն, որ նման ձևով նրանց հնարավոր չէ լռեցնել:
Մանուկյանը սովորական երևույթ գնահատեց իր վրա հարձակումը, բայց անընդունելի համարեց, որ ամբիոնից թալանի մասին է խոսում մեկը, որի և իր հարազատների ամբողջ կյանքն անցել է թալանի միջով:
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը վիրավորական համարեց ՀՀ Զինված ուժերի նկատմամբ իշխանական պատգամավորների սիստեմատիկ հարձակումները, երբ երեք տարիների ընթացքում անընդհատ կրկնելով «կոռուպցիա» բառը՝ հեղինակազրկեցին բանակը և հասցրեցին այս օրվան:
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզում 3000 դոլարով բանակից ազատվել է ու այսօր ճղճղում է խորհրդարանում. Գեղամ Մանուկյան
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան