Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը: Նրան շտապ տարել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Yerkirmedia-ն։
Այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ժամը 12։00-ին Ազգային ժողովում շարունակվեց ընդհատված նիստը, որը աերկար չտևեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև նոր վեճ սկսվեց։ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում ՔՊ-ականներից ռեպլիկ հնչեց, որից հետո ՔՊ-ական պատգամավորը մոտեցավ և ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան