Լավրովը խոսել է ԵՄ-ում ռուսական պատվաստանյութերի ճանաչման մասին
Ռուսաստանի և Ավստրիայի միջև պատվաստումների վկայականների ճանաչումը հնարավոր է, ԵՄ ցանկացած երկիր կարող է դա անել, ինչպես Հունգարիան է արդեն արել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է ... պատվաստանյութերի ճանաչմանը, իհարկե, դա հնարավոր է: Եվ Եվրամիության ցանկացած երկիր կարող է անել նույնը, ինչ Հունգարիան՝ չսպասելով Եվրոպական դեղամիջոցների գործակալության պաշտոնական որոշմանը»,- ասել է Լավրովը բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մի շարք երկրներում (Արգենտինա, Սան Մարինո, Սերբիա, Հունգարիա, Բահրեյն, Մեքսիկա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն) բնակչության պատվաստման ընթացքում Sputnik V-ի օգտագործման տվյալները ցույց են տալիս, որ Sputnik V-ն ամենաանվտանգ և արդյունավետներից մեկն է:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից Sputnik V- ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կառավարության կարգավորող մարմինների կողմից ստացված հաստատումների քանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները