Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է։
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որևէ արդարացում չունի:
ԱԺ նախագահի խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է,և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:
Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:
Եզրափակելով խոսքը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամենակարևորը դեպքերի կրկնությունից խուսափելն է»,- նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներն օրերս բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք բողոքում են իրենց մասնագիտական աշխատանքը սահմանափակելու դեմ։
ԱԺ խորհուրդն ընդունել է որոշում, ըստ որի լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին