Հովակիմ Զաքարյան. Հայաստանում կա գիտաշխատողների կադրային սով, իսկ դրա համար երկու լուծում է պետք
Հայաստան եկած կամ Հայաստանում հիմնված մեծ ընկերությունները կանգնում են գիտաշխատողներ գտնելու խնդրի առաջ։ Այս մասին հայտարարեց Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը՝ խոսելով Հայաստանում գիտահեն կազմակերպությունների խնդիրների մասին մասին։
Հովակիմ Զաքարյանի խոսքով, վերջին 30 տարում Հայաստանում գիտաշխատողների թիվը 25 հազարից հասել է երեք հազարի, և եթե այդ թվից զտում ենք, միջազգային գիտական որակյալ հանդեսներում տպվողներին, ապա այդ թիվն էլ ավելի է նվազում՝ հասնելով 300-400-ի։ Բանախոսի հրապարակած թվերի համաձայն, եթե այդ թվից էլ հանենք տաղանդաշտ ֆիզիկոսներին, էլ ավելի է նվազում այդ թվիը։
«Սա է մեր ներուժը, և դա շատ լուրջ խնդիր է։ Ինձ թվում է՝ իմ գործընկերները, որոնք շատ ավելի մեծ ընկերություններ են ներկայացնում այդ խնդրին արդեն բախվել են, երբ ստանալով մեծ ներդրումներ՝ փորձում են համալրել իրենց թիմերը, տեսնում են, որ մարդ չկա։ Զարմանում են՝ բայց ո՞նց մարդ չկա։ Բայց չէ՞ որ այդ մարդկանց պետք է պատրաստեին համալսարանները, որտեղ պետք է լինեին գիտնականներ, որոնք պետք է զբաղվեին գիտությամբ։ Եվ եթե չկան այդ գիտնականները, որոնք պետք է զբաղվեին գիտությամբ, համալսարանները մասնագետ չեն պատրաստում»,-խնդիրն ու շղթան նկարագրեց վիրուսաբանը։
Նրա խոսքով, պետք է գնահատել խնդիրներն ու վերացնել տասնամյակներով ունեցած իլյուզիաները, թե մենք լավագույնն ենք, առաջին տեղում ենք տարածաշրջանում տպագրություններով։
«Ես ֆեյսբուքում գրում եմ, որ Ադրբեջանը վերջին տասը տարում համակարգչային գիտությունների վերաբերյալ մեզանից ավելի շատ հոդվածներ է տպում, մարդիկ նեղանում են, ասում են՝ ինչի՞ ես մեզ Ադրբեջանի հետ համեմատում։ Ենթադրում են, որ պետք է համեմատվել Նոր Զելանդիայի հետ, մինչդեռ պետք է համեմատվել հարևանի հետ, որի հետ խնդիր ունես։ Բայց երբ մատնանշում ես խնդիրները, մարդիկ չեն էլ ցանկանում դրանց լուծումներ գտնել, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք»,-ասաց նա։
Գիտնականի համոզմամբ, առկա կադրային սովի խնդրի լուծման համար կա երկու լուծում։
«Առաջին լուծումը, գիտության մեջ պետք է գումար ներարկել, երբ գումար չի ներարկվում, ոչ ոք չի ուզում գիտույամբ զբաղվել։ Եվ երկրորդ լուծումը, որը պետք է հաջորդի առաջինին, գիտության մեջ փոխ ներարկելուց հետո չպետք է սպասենք, որ 15 տարի անց կունենանք գիտնականներ, պետք է պատրաստ լինենք գիտնականների ներգաղթ կազմկերպել։ Բեյրութում անցած տարի պայթյուն եղավ, այնտեղից քանի/ գիտնական եկավ Հայաստան գիտական գործունեությունը շարունակելու համար, ընդ որում այնտեղ կան հայազգի գիտնականներ։ Ոչ ոք չեկավ, քանի որ միջավայր չկա»,-ասաց Հովակիմ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան