Ռուբեն Մելիքյան. Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։
Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, դեմ առ դեմ վիրավորանքին համարժեք արձագանքելու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, խոսքը գետնով չտալու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և այլն։
Ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Շիշ բռնողը Գեներալ-գնդապետ Օհանյանին անուղղակիորեն անվանեց «դավաճան» և ուղղակիորեն՝ «արա»-ով դիմեց։ Ու այդ վիրավորանքին գեներալը արձագանքեց շատ համարժեք։ Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև՝ իրենց խոսքը գետնով տալով։
Այսքան բան»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա