Քանյե Ուեսթը ուզում է փոխել անունը
Ռեփեր Քանյե Ուեսթը փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի իր անունը պաշտոնապես փոխվի բեմական անվան՝ Յե (Ye)-ի հետ։ Այս մասին տեղեկացնում է «people.com»-ը։
44-ամյա երգիչը ցանկանում է, որ Քանյե Օմարի Ուեսթի փոխարեն իրեն «Յե» անվանեն՝ դա բացատրելով «անձնական պատճառներով»։ Ինչպես նշում է հրատարակությունը, այդ գաղափարը կյանքի կոչելու համար, նահանգի օրենքներով, դատավորը պետք է հայտարարության տակ դնի իր ստորագրությունը, և որոշ դեպքերում նոր անունը պետք է հրապարակվի մի քանի թերթերում:
«Ye»-ն Ուեսթի վաղեմի մականունն է, ինչպես նաև 2018 թվականին թողարկված երաժշտի ութերորդ սոլո ալբոմի անվանումը:
Պարբերականը նաև նշում է, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դեռևս ամուսնու ազգանունով է (Kimberly Noel Kardashian West):