Մահացել է Rolling Stones-ի թմբկահար Չարլի Ուոթսը
Մահացել է բրիտանական Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը: Այս մասին գրում է «bbc.com»-ը։
Երաժշտի հրապարակախոսը պատմել է, որ նա խաղաղ մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ իր ընտանիքի շրջապատում։ Չարլին 80 տարեկան էր։
Ուոթսի մահվան հայտարարության մեջ ասվում է, որ նա «սիրելի ամուսին էր, հայր, պապ և իր սերնդի մեծագույն թմբկահարներից մեկը»: Այնտեղ նաև նշվում է, որ անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նրա ընտանիքին, մերձավոր ընկերներին և կոլեկտիվի մասնակիցներին այս դժվարին պահին:
Մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց, որ Ուոթսը բաց կթողնի խմբի հյուրախաղերը, քանի որ նա վերականգնվում է բժշկական պրոցեդուրաներից հետո: Չի հստակեցվել, թե հատկապես ինչ հիվանդության է բախվել թմբկահարը, սակայն հայտնի է, որ 2004 թվականին նա բուժվել է կոկորդի քաղցկեղից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան