25.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 634 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 24-ին կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 200 մարդ, մահացել է 12 քաղաքացի: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1150 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5928 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան
- 24.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 23.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, մահացել է 11 քաղաքացի
- 21.08.2021. Կորոնավիրուսով վարակվելու 507 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
- 20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի
- 19.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 դեպք, մահացել է 13 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան