Նույն նվնվանն է մնացել․Էլիզաբեթ Պետրոսյանը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կինը ՝ Էլիզաբեթ Պետրոսյանը գրում է․
«Նախկինում իմ աշխատակից, այժմ ուսապարկերի շարքը համալրած Արթուր Հովհաննիսյանը, ում համարձակությունը հազիվ էնքան է հերիքում, որ Իշխան Սաղաթելյանին մեջքից խփի, ԱԺ ամբիոնից հերքում է ամուսնուս խոսքերը, թե նա արտասվել է, երբ բարձր տոնով խոսել եմ իր հետ: Ուզում եմ հայտարարել, որ էստեղ բացահայտ խնդիր կա. քանի որ Չ´տղամարդ լինելու հանգամանքը ի սկզբանե բացառում եմ, ուստի Արթուրը կամ բացահայտ ստում է, կամ ինչ-որ այլ խնդիր կա, օրինակ` հիշողության հետ խնդիրներ ունի: Դե եթե հիշողության հետ խնդիրներ կան, ապա թարմացնեմ.
Ուրեմն Արթուրին որոշել էի վստահել ղեկավարի գործառույթ` ենթակայության տակ թողնելով մի քանի աշխատակից: Բայց դե ներկա ուսապարկի մոտ ոչ մի կերպ չէր ստացվում ղեկավարելու գործընթացը և պարբերանար գալիս էր նախ աշխատակազմի ղեկավարի, հետո ինձ մոտ` բողոքելու: Ամեն անգամ նրան ասում էի, որ պիտի սովորի ղեկավարել: Հերթական նվնվոցի օրը, երբ ես նրան բացատրում էի, որ չեմ կարող ամեն անգամ ես իր վարկանիշը աշխատակիցների աչքերում բարձրացնել, նյարդերս տեղի տվեցին ու ձայնիս տոնը բարձրացավ, ինչից հետո Արթուրի աչքերը լցվեցին արցունքով ու իմ աշխատասենյակից դուրս եկավ:
Դե ինչպես տեսնում եք մինչև հիմա նույն նվնվանն է մնացել, ուղղակի արդեն ոչ թե պրոդյուսեր է, այլ ուսապարկ»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան