Սադրանքի մեջ է ներքաշվել Սեյրան Օհանյանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
«ՀՀ ազգային ժողովում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում անգնահատելի ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է:
Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք քրեական օրենսգիրքը հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան:
Այսկերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների»:
Հարակից հրապարակումներ`
- Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս. Ղազինյան
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան