Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումից հետո պատգամավորների ելույթների ժամանակ միջադեպ գրանցվեց:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Սարգսյանն իր ելույթում խոսում էր բանակից փողով կամ զանգով ազատվելու մասին՝ նշելով, ում ժամանակ եղել են նման բան, հայրենիքի դավաճաններ են:
Այդ հայտարարությունից հետո դահլիճից շիշ նետեցին Հայկ Սարգսյանի ուղղությամբ:
«Խելոք պահի քեզ հլը, արա, է»,- ասաց Սարգսյանը:
Դահլիճի տարբեր կողմերից պատգամավորները շշեր էին շպրտում իրար վրա:
Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ ու հայտարարեց ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
- Խիստ դատապարտելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը․ ՄԻՊ
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան