ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից
Ամերիկյան բանակը սկսել է դուրս գալ Աֆղանստանից: Այս մասին գրում է «Ռիա Նովոտսի» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։
Վերջին օրերին ԱՄՆ-ն Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան է տեղափոխել մինչև 6,5 հազար զինծառայող` ապահովելու ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և տեղի բնակիչների արտահանումը:
Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Պենտագոնի առաջարկությունը՝ չփոխել զորքերի դուրսբերման ժամկետները և մինչև օգոստոսի 31-ը ավարտել գործողությունն Աֆղանստանում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի քաղաքացիներին
- Թուրքիան սիրիացի վարձկաններին կտեղափոխի Աֆղանստան սեպտեմբերին․ թուրք լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան