ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել մայրուղու վրա
ԱՄՆ-ի Արևմտյան Սան Դիեգոյի օկրուգում Դել Մար քաղաքից ոչ հեռու գտնվող «Interstate 5» միջհամայնքային ավտոմայրուղու վրա վայրէջք է կատարել, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ, որոնք գտնվել են մեքենաներում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին: «Piper PA-32» թեթև մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռը մեխանիկական խնդիրներ է ունեցել, ուստի օդաչուն ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել: Ինքնաթիռի օդաչուն և ուղևորը չեն տուժել, սակայն ինքնաթիռին բախված մեքենաներում գտնվող երկու հոգի ստացել են թեթև վնասվածքներ, մասնավորապես՝ ապակու բեկորներից կտրվածքներ:
Տուժածները բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոցներ: Ինքնաթիռը մայրուղու վրա վայրէջք կատարելուց հետո խցանում է առաջացել:
Հետաքննություն է սկսվել միջադեպի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում