Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
«Կառավարության ծրագիրը ներկայացնող հիմնական զեկուցողը փորձում է ստեղծել տպավորություն, որ ինքն ամեն ինչ կառավարում է, իր վերահսկողության տակ է: Բացարձակ այդպես չէ, քանի որ դրա մասին փաստում են մի քանի հանգամանքներ»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության հնագամյա ծրագիրը, ներկա է Նիկոլ Փաշինյանը: Նա էլ հիմնական զեկուցողն է:
Վահե Հակոբյանի փոխնացմամբ, կառավարության ծրագրում նշված է՝ ընտրություններից հետո հաջողվել է հանրային համերաշխությունը վերականգնել:
«Այդ ո՞ր համերաշխության մասին եք ասում: Այն պառակտումը, որ մինչև հիմա գործում է ու ավելի խորանո՞ւմ է: Այդ բաժանարար գծերն արել եք դուք՝ կիսելով նախկինների ներկաների, ղարաբաղցիների, հայաստանցիների և այլն»,- ասաց նա:
Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լռության կոչ արեց:
«Մենք գնացել մեռել ու կռիվ ենք արել թե քաղաքական դաշտում, թե պատերազում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Վահե Հակոբյանը շարունակելով ելույթը նշեց, որ այսօր իրավապահ մարմինները, որոնք իրականցնում են քրեական հետապնդում, ինչպես նաև իրենց վրա վերահսկողություն իրականացնող կառույցները դարձել են կամակատարներ, մասամբ նաև դատարանները:
«Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Արամ Գասպարյան… Երկար եք հիշելու այս անունները, քանի որ իրենք քաղբանտարկյալներ են»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Վահե Հակոբյանի խոսքով, կառավարության ծրագրով նախատեսված վերջին փոփոխությունները՝ ՊՊԾ-ի անցնելը վարչապետի անմիջական հսկողության տակ, հակակոռուպցիոն կոմիտե, հաստատուն քայլերով տանում է դեպի բռնապետություն իր բոլոր ատրիբուտներով:
«Բայց դուք հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով, կենացներով, հաճելի բառերով, լոզունգներով ստեղծել ծրագիր, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում ու նորից կերցնեք ժողովրդին: Ամեն ինչին չափ ու սահման կա»,- ասաց Վահե Հակոբյանը:
«Ձեզ ենք կերցնելու, արա»,- լսվեց դահլիճից:
«Արա-ն դու ես»,- հակադարձեց Վահե Հակոբյանը:
Դահլիճում կրկին իրավիճակը լարվեց: Ալեն Սիմոնյանը դիմեց պատգամավորներին՝ նստեն տեղները:
Դահլիճում լսվեց հայհոյանք՝ «Բ…-ի տղա, արի այստեղ»:
Աժ նախագահը ընդմիջում հայտարարեց:
Հարակից հրապարակումներ`
- Հայհոյող Հրաչյա Հակոբյանին դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա