Այս երեք տարիներին ինչ հայտարարել եք 90 տոկոսով հակառակն եք արել․ Աղվան Վարդանյան
Երեք տարում՝ երեք ծրագիր։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հիշեցրեց ԱԺ պատգամավոր, դաշնակցական Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով երեք ծրագրերն էլ հինգ տարվա համար էին, ինչը նա որակեց ՝ չափազանցված լավատեսություն։
«Ծրագիրը թուղթ է։ Թուղթը չի կարմրում, ինչ գրես գրվում է։Այս դեպքում էլ ՝ բոլոր ոլորտներին անդրադարձ կա, վատ էլ չի շարադրված, բայց նվազագույն կոնկրետություն, պարտավորությունների անորոշություն և քաղաքացիներին մոլորեցնելու անսահման հնարավորություն, խոսքի և գործի անդունդ հակասություն»,- ասաց Վարդանյանն՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին։
Պատգամավորը նաև նշեց, որ իշխող ուժը մեծամասամբ ձախողել է իր ծրագրերը։
«Դուք ձեր բնությով կառուցող չեք, ձեր քայլերն ու մոտեցումները հակապետական են։ Ձեր իշխանության երեք տարիներն ասվածի վկայությունն են՝ Արցախի հարցում , հանրային հարաբերություններում։ Այս երեք տարիներին ինչ հայտարարել եք 90 տոկոսով հակառակն եք արել՝ երկիրը տարել եք խայտառակ պարտության, միտումնավոր, թե՝ ոչ, կպարզվի։ Ձախողել եք բոլոր ոլորտները, քայքայել եք բանակը, Լևոն Տեր -Պետրոսյանի խոսքով ՝ կազմաքանդել եք պետությունը»,- հայտարարեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան