Կրթություն, գիտություն 15:04 25/08/2021 Հայաստան

Աշոտ Տոնոյան. Պետք է մտածել առաջիկա հիսուն տարվա, ոչ թե մոտակա հինգ տարիների մասին

«Այն ինչ ունենք այսօր Հայաստանում, խորհրդային ժամանակների ինժեներական ու գիտական դպրոցի ժառանգությունն է»,- ասաց ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Աշոտ Տոնոյանը «Գիտական և Տեխնոլոգիական Լրագրություն» բութքեմփի շրջանակում երկրորդ կոնֆերանսի ժամանակ՝ խոսելով «Ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայի շուրջ։

Նա որպես օրինակ հիշում է հարևան Վրաստանը, երբ 2008-ի իշխանափոխությունից հետո  ռազմավարական ուղղություններից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի զարգացումն էր։

«Նրանք այդ ժամանակակից ոլորտում ահռելի գումարներ են ներդրել, բայց ես վրացական Կրիսպի կամ այլ ընկերությունների մասին դեռ չեմ լսել։ Դա վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական զարգացում ապահովելը միայն գումարով լուծվող հարց չէ»,- նշեց նա։

«Գիտուժ» նախաձեռնության անդամն ահազանգում է, որ մնացած գիտական ժառանգությունը շատ է մաշվել, կտորներ են մնացել։

«50-60 տարվա փորձ է կուտակված եղել, հիմա շատ կարևոր է այն պահպանել, ավելացնել, ոչ թե թողնել ու տեսնել, թե երբ այն կվերջանա։ Այսօրվա ունեցածը երևի մոտ 10 տոկոսն է այն ամենի, ինչ ունեցել ենք»,- ասաց Աշոտ Տոնոյանը։

Բանախոսներից շատերի համոզմամբ, Հայաստանում տեխնոլոգիական զարգացումը մեծապես կապված է մարդկային կապիտալի հետ, հայերն ավելի պրպտուն են, խելացի, բացի այդ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում ծավալած գործունեությունը նպաստել է փորձի փոխանակմանը, առաջադրած խնդիրների արագ լուծմանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչն է խոչընդոտում ինովացիաներ սնող էկոհամակարգերի զարգացմանը, ապա Ա. Տոնոյանի կարծիքով, դա առաջին հերթին կարճ մտածելն է։

«Ստրատեգիական ծրագրերը, առաջնահերթությունները մտածել քաղաքական ավելի փոքր ծավալներում, սա խնդիր է։ Օրինակ, երբ ռազմավարություն ես մշակում կրթության և գիտության ոլորտների համար, դա հինգ տարվա բան չէ, տասնյակ տարիներ են պետք փոփոխությունների ու արդյունքները տեսնելու համար։ Բայց երբ ունես քաղաքական ուժեր, որոնց տեսադաշտում հաջորդ ընտրություններն են, դա խնդիր է։ Պետք է լինի մի ուժ կամ չգիտեմ կառույց, որը պատասխանատու կլինի երկրի առաջիկա հիսուն տարվա ռազմավարության համար։ Այս առումով էլ շատ կարևոր են, որ որոշումները կայացվեն երկարաժամկետ կտրվածքով ու լինեն երկրի շահերից բխող։ Պետք է մտածել առաջիկա հիսուն տարվա, ոչ թե մոտակա հինգ տարիների մասին»,- ասաց բանախոսը՝ մատնանշելով Գերմանիայի, Իսրայելի, Էստոնիայի օրինակները։

Նա  ընդգծեց, եթե խորհրդային միությունից մնացած գիտական ժառանգությունը սպառվի, ապա շատ դժվար է լինելու զրոյից նորը ստեղծելը։

Քննարկման մասնակից, ՄԻԿ տնօրեն, ՁԻՀ ծրագրերի կառավարիչ, CyHub Armenia համահիմնադիր Մարի Բարսեղյան էլ նկատեց, երբ խոսում են Գերմանիայի, Իսրայելի մասին, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, պետությունն իր վրա էր վերցրել կրթության, գիտության ոլորտներում երկրարաժամկետ ներդրումներ կատարելու պարտականությունը։

«Այդ երկրներն ունեցել են տեսլական ու գիտության, տեխնոլոգիաների, ինովացիաների զարգացման ոլորտում կատարել են մեծ ու երկարատև ներդրումներ, դա էլ հանգեցրել է նման արդյունքի»,- ասաց նա։

Մարի Բարսեղյանն այս առումով խիստ կարևորում է սփյուռքահայ մասնագետների հետ համագործակցությունը, որը պետք է համակարգի պետական մի մարմին։

Աշոտ Տոնոյանի խոսքով, այսօր արդեն պետք է մտածել օրինակ, ովքե՞ր են լինելու հաջորդ տասը տարիների համար ամենապահանջված մասնագետները, ի՞նչ ընկերություններ են ի հայտ գալու ու տարածված լինելու։

Քննարկման տեսագրությունն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}