Նոր ընդդիմությունը թույլ չի տա իրեն և հանրությանը մանիպուլյացնել սուտ խոստումներով. Արմենուհի Կյուրեղյան
«Երեկ աննախադեպերի շարքը լրացվեց մի զարզրելի արարով, երբ ԱԺ նախագահի և Նիկոլ Փաշինյանի անմիջական սադրանքի արդյունքում դահլիճ մտան անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որ կատարեին մի կին պատգամավորի՝ դահլիճից հեռացնելու հրահանգը»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Պատգամավորն այդ արարքն աննախադեպ համարեց բռնության և վայրենության առումով և նշեց, որ այն արձանագրվեց հիմնական զեկուցողի ելույթից ընդամենը 10 րոպե անց:
Նկատելով, որ Կառավարության 2021-26 թթ. գործունեության ծարգրում երկար խոսվեց բանակում կանանց ներգրավվածության մասին՝ Կյուրեղյանը հարցրեց. «Կանանց նկատմամբ ուժային կառույցների նման վերաբերմունքո՞վ եք ուզում կանանց ներգրավվել զինված ուժեր, պարոն հիմնական զեկուցող»:
«Հայաստան» խմբակցությունը դիմեց ՔՊ-ի կին պատգամավորներին՝ նշելով, որ միջազգային կառույցներում բազմիցս ելույթ են ունեցել կանանց իրավունքների մասին, բայց լռեցին Աննա Մկրտչյանի հետ կատարվածի դեպքում:
«Ավելին, ձեր ներկայությամբ ձեր կուսակցության ղեկավարը հայտնում է, որ կատարվածը դեռ քիչ է: Այսպիսի երկակի ստանդարտներո՞վ եք ուզում ներկուսակցական ժողովրդավարություն իրականացնել»,-կին գործընկերներին դիմեց Արմենուհի Կյուրեղյանը:
Պատգամավորը հայտնեց, որ իրեն մեղավոր է զգում, որ ՔՊ-ն այսքան քանակությամբ է ԱԺ դահլիճում նստած և հիմնավորեց, որ դեռ 2018 թվականի իր բոլոր ելույթներում և հարցազրույցներում նշել է այն վտանգները, որոնց առաջ կարող էր կանգնել պետությունը եթե գային այս իշխանությունները:
Կյուրեղյանը նկատեց, որ կառավարության ծրագրի նախորդ քննարկումներից պարզվել է, որ գործ ունեն հին իշխանությունների հետ, հին կազմով, որը հարցադրումներից խուսափում է՝ անընդհատ ոջիլի անեգդոտի նման՝ հին քարոզարշավի ոճով ոչ բովանդակային պատասխաններ հնչեցնելու գործելաոճով:
Նա շեշտեց, որ Փաշինյանը չի ցնականում ընդունել, որ գործ ունի նոր որակի ընդդիմաթյան հետ, որը բոլոր հարցերի հիմնավորումն ունի և կարող է ճիշտը ստից տարբերել, բովադակայինը պոպուլիզմից առաձնացնել:
«Նոր ընդդիմությունը թույլ չի տա իրեն և հանրությանը մանիպուլյացնել սուտ խոստումներով և ամեն անգամ ի ցույց են դնելու այդ սուտն ու մանիպուլյացիան»,-հայտնեց Կյուրեղյանը և հավելեց. «Նույն կազմը, որը նախորդ երեք տարիներին ոչ մի խոստում չի կատարել, չի կարողացել կանխել պատերազմը, երկիրը կանգնեցրել է ահռելի մարդկային, տարածքային, ջրային, էներգետիկ կորուստների առաջ, նույն ծրագրով, նույն կազմով ի վիճակի՞ է կանգնեցնելու պետականության կորստի այս գահավիժումը, կարծում եմ, որ՝ ոչ»:
Դիմելով իշխանական պատգամավորներին «Հայաստան» դաշինքի պատգամավորը ասաց, որ ուզեն թե չուզեն իրենց իշխանության օրոք է տեղի ունեցել նման կորուստներ, որի հետ ժողովուրդը չի համակերպվելու և միշտ իրենց հիշելու որպես այդ կորուստների պատասխանատու:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- Լոռու մարզում 3000 դոլարով բանակից ազատվել է ու այսօր ճղճղում է խորհրդարանում. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան