Իրավունք 16:27 25/08/2021 Հայաստան

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերերի միջև վեճը՝ բաժնետոմսերը տնօրինելու վերաբերյալ, դատարանում է

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ սեփականատերերը՝ «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ և «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ վեճը՝ կոմբինատի բաժնետոմսերը տնօրինելու հետ կապված քննվելու են Հայաստանյան դատարաններում:

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊ Ընկերության շահերը ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերությունից հայտնում են, որ 22.07.2021 թվականին «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ հայցի հիման վրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հարուցվել է թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործի վարույթը: «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ պահանջում է ձեռքբերման նախապատվության իրավունքով «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ վերցնել և հատուցման դիմաց իրեն ի սեփականություն փոխանցել «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ սեփական 2,061,253 հատ հասարական բաժնե­տոմսերը, ընդհանուր՝ 41,225,060,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

02.08.2021 թվականին «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ հայցի հիման վրա Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հարուցվել է մեկ այլ թիվ ԵԴ/33826/02/21 քաղաքացիական գործը: Այս հայցով «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ պահանջում է կանխել պատասխանողներ՝ «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ (ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ բաժնետեր), «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ («ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ 100 տոկոս մասնակից), Մհեր Գարրիսի Պոլոսկովի, Կարեն Ալբերտի Հակոբյանի և Գուրգեն Նարեկի Ամբարյանի («ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ բաժնետերեր) կողմից հայցվորի՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության իրավունքների խախտումը՝ պարտավորեցնելով «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ-ին, նախապատվության իրավունքով հայցվորին՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ օտարել «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցությունը, ինչպես նաև պարտավորեցնելով Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) և Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) հայցվորին՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ օտարել «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ-ում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը:

Միևնույն ժամանակ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն միջնորդել է դատարանին կիրառել հայցի ապահովում, ինչը բավարարվել է. Սյունիքի մարզի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները որոշել են մինչև գործերի քննության ավարտը արգելել տնօրինել և արգելանքի տակ դնել «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ կողմից ձեռքբերված սեփական բաժնետոմսերը («ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈ­ԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ 2,061,253 հատ հասարական բաժնե­տոմս, ընդհանուր՝ 41,225,060,000 ՀՀ դրամ անվանական արժեքով), ինչպես նաև արգելել տնօրինել և արգելանքի տակ դնել «ԱՄՓ ՀՈԼԴԻՆգ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը և «ՍԹԱՐ ԴԱՍԹ» ՓԲԸ֊ում Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի և Գուրգեն Ամբարյանի բաժնետոմսերը:

Բաժնետերերի միջև վեճը ծագել է, երբ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ, որի կառավարումը փաստացի իրականացվում է «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ֊ն և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից, չի մարել իր սեփական 2,061,253 հատ հասարական բաժնետոմսերը (ընկերության կանոնադրական կապիտալի 75․000091 տոկոսը), որոնք կոմբինատը գնել էր նախկին բաժնետերեր՝ «ՔՐՈՆԻՄԵՏ մայնինգ» ԲԸ-ից և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ից: Կոմբինատը նաև նույն բաժնետոմսերը չի վաճառել ընկերության բաժնետեր «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին: Միաժամանակ, առկա են տեղեկություններ (հիմնավոր կասկած), որ չմարված և բաժնետիրոջը չիրացված բաժնետոմսերը կոմբինատը մտադիր է իրացնել այլ անձանց՝ խախտելով մյուս բաժնետիրոջ՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ Ընկերության՝ օրենքով սահմանված գնման նախապատվության իրավունքը, ինչը նաև վկայակոչվել է ներկայացված հայցերի փաստական հիմքերում:

Դատական գործընթացներին զուգահեռ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ օրենքի շրջանակներում ձեռնարկում է միջոցներ պարզելու արդյո՞ք ընկերության ու ընկերության ղեկավարության գործունեությունը համապատասխանել է օրենքի պահանջներին, ներառյալ պահանջելով իրականացնել տնտեսական գործունեության համալիր ստուգում բաժնետիրոջ հաշվին, ինչպես նաև պահանջելով անհրաժեշտ տեղեկատվություն ընկերությունից՝ սեփական ստուգումներ կազմակերպելու նպատակով:

Այս պահին կոմբինատը չի համագործակցում բաժնետիրոջ հետ, այդ թվում՝ դեռևս չի ապահովել բաժնետիրոջ պահանջով աուդիտի իրականացումը և պահանջված տեղեկատվության տրամադրումն օրենքով սահմանված ժամկետում: Նշված հարցերի վերաբերյալ համագործակցության բացակայության դեպքում և իրավունքների խախտումը սեղմ ժամկետում չվերացնելու դեպքում (տեղեկատվության չտրամադրման) «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն պլանավորում է հարուցել նոր իրավական գործընթացներ:

Գործընթացի հետագա զարգացումների մասին «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ մտադիր է տեղեկացնել իր (կամ իր ներկայացուցչի) հետագա մամլո հաղորդագրություններով:

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքաարդյունահանող ընկերություն է (ՀՎՀՀ՝ 09400818), որը տեղակայված է Քաջարան քաղաքում: Կոմբինատը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}