Քաղաքական խոսքի նկատմամբ լինել հանդուրժող. Թագուհի Թովմասյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովասյանը նիստի ժամանակ մոտենալով ԱԺ ամբիոնին՝ բոլորի անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներին խորհրդարանում տեղի ունեցող երկօրյա միջադեպերի առնչությամբ:
«Կառավարության ծրագրի մարդու իրավունքների պաշտպանության գլխում իսկապես գեղեցիկ պատկերացումների շարան կա: Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը, և որն ամենակարևոր է՝ մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը:
Մինչ այս ծրագիրը մենք քննարկում էին ԱԺ ոչ լիագումար նիստերի շրջանակում, Ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների, նաև երեխաների նկատմամբ:
Այսինքն՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները»,- ասաց նա:
Թ. Թովմասյանի խոսքով, հենց երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ աննախադեպ միջադեպ, որովհետև երբևէ որևէ պատգամավորի, որևէ կնոջ քաշքշելով, բռնությամբ, իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից:
«Այդ ընթացքում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց անհամարժեք իրավիճակում: Ինձ համար անհասկանալի էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:
Նա դիմեց իշխանական խմբակցության ներկայացուցիչներին՝ հորդորելով քաղաքական խոսքի նկատմամբ լինել հանդուրժող, լսել նրանց հասցեին ուղղված քննադատությունը:
«Իսկապես, դժվար է պատերազմի պարտությունից հետո գալ ու առերեսվել, լսել այն ճշմարտությունը, թեզերը, որոնք չեք ուզում, բայց պետք է լսեք: Ժողովուրդ, անցել ենք դրա միջով, պարտվել եք, դուք եք պարտվել, իշխանությունն է պարտվել: Դուք եք իշխանության ղեկին, հետևաբար այդ պարտության պատասխանատուն դուք եք»,- դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին՝ նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ասաց՝ անընդունելի է, երբ տարիքով ավելի երիտասարդ մարդիկ քննադատում են պատմություն, կենսագրություն ունեցող մարդկանց և դա անում են մի տեսակ չընդունված, վիրավորական բառերով:
«Ուզում եմ՝ ամեն մեկս մեր օրինակով ատելության խոսք չգեներացնենք: Ուզում եմ՝ հասարակության համար օրինակ դառնալ, քանի որ բոլորը մեզ են նայում, երկու օր է մեր մասին քաղաքացիները շատ վատ կարծիք են ձևավորել, դեռ խորհրդարանն ամբողջությամբ չի էլ ձևավորվել:
Ժողովորդի անունից ամենաշատ խոսող իշխանությունը պետք է ժողովրդին լինի հաշվետու և հաշվետվությունը պետք է լինի այս դահլիճում ձեր պահվածքի միջոցով»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- Ռուբեն Մելիքյան. Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
- Կարեն Մեժլումյան. Ամեն ինչ պարզ է. Նիկոլը որոշել է ԱԺ-ում պրովոկացիաներ անել
- Հայհոյող Հրաչյա Հակոբյանին դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- ՊՊԾ պետի պատկերացմամբ ՀՀ ԱԺ-ն դաշտ է
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- «ՀՀ-ում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ ՔՊ-ն է Փաշինյանի գլխավորությամբ». հայտարարություն
- Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կապիկությանը. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
- Փաշինյան. Վերջին անգամ դուք ե՞րբ եք կորցրած տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել էդ տարածքներում
- ժողովրդավարություն ասելով նկատի ունեք լրագրողներից ձեր պանիկ փախուստը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
- Ձեր իշխանության օրոք է սկսվել շփոթը. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյանին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Արդյո՞ք հաջորդ պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար նոր շրջաններ կհանձնվեն. Աբրահամյանը՝ Փաշինյանին
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին