Դեսպանատունը պատմել է Կիևում վթարի հետևանքով վիրավորված ռուս կնոջ վիճակի մասին
Կիևի Քիշնև-Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով ռուս կինը գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակը բավարար է: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից,որը վկայակոչում է Ուկրաինայի ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիևի դեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիևի Պոդոլսկի շրջանում ուղևորատար ավտոբուս է շրջվել, ութ մարդ վիրավորվել է: Մոլդովայի ԱԳՆ -ն պարզաբանել է, որ ավտոբուսը Քիշնևից Մոսկվա ուղևորվելիս է եղել:
«Տուժած ուղևորների թվում եղել է Ռուսաստանի քաղաքացի, նա հիվանդանոցում է, նրան այցելել են դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները, նա գտնվում է բավարար վիճակում, նա ստացել է ոչ ծանր վնասվածքներ՝ կրծքավանդակի և գլխի», - ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները