«Հրապարակ». Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին կայցելի Արցախ. Իսկ կայցելե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերջին օրերին Հայաստանում է, հանդիպել է նաև ԱԺ նորընտիր ղեկավարության հետ՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։ Մեր տեղեկություններով՝ ԱՀ խորհրդարանական խմբակցություններին Թովմասյանը վստահեցրել է, որ Հայաստան է գնում՝ ԱԺ ղեկավարությանը փոխանցելու Արցախ այցի հրավերը։
Արցախում սպասում են, որ ՀՀ օրենսդիր իշխանությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, կայցելի Արցախ, սակայն, մեր տեղեկություններով, Ա․ Սիմոնյանն արտերկրյա գործուղում ունի այդ օրերին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Արցախ չեն այցելել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան